Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Միքայել Մինասյան. Ովքեր Նիկոլին բերել են իշխանության` փողոց փակելով, խորհրդարան շրջապատելով, արե՛ք նույնը, արեք այն, ինչ 2,5 տարի առաջ

Միքայել Մինասյան. Ովքեր Նիկոլին բերել են իշխանության` փողոց փակելով, խորհրդարան շրջապատելով, արե՛ք նույնը, արեք այն, ինչ 2,5 տարի առաջ
18.11.2020 | 21:29

Միքայել Մինասյանը ֆեյսբուքում գրել է.

«Ինչու՞ իշխանությունը տրվեց այդ տգետ դավաճանին». անցած 2.5 տարում այս հարցը ստացել եմ միշտ, իսկ վերջին իրադարձությունների բերումով՝ գրեթե ամեն օր: Ընդ որում, թեման մեծամասամբ շահարկում են դավադրության տեսությունների կոնտեքստում և հատկապես մարդիկ, որոնք անմիջականորեն մասնակցել են Նիկոլի իշխանազավթմանը:


Բայց մի էական փաստ կա, որը բոլորն անտեսում են. Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, չեմ խուսափի այդ բառից, եղել է համաժողովրդական շարժման արդյունքում։ Փուլերը և տեխնոլոգիաները շատ լավ պատկերացնում եմ, գիտեմ կիրառված մանիպուլյացիաներն ու ստերը, տեսել եմ օտարերկրյա գործակալների ներգրավվածությունը, ծախսված փողը։ Դրան գումարած նաև տասնամյակների թույնը, որ հետևողականորեն ներարկվել է հասարակությանը, բայց այդքանով հանդերձ, կան մի քանի երկաթյա փաստ, որոնք կթվեմ ըստ հերթականության.

1. Մարդիկ մերժում էին Սերժ Սարգսյանին և պնդում. միայն նա չլինի, միայն «սրանք» չլինեն,
2. Հրապարակի տասնյակ հազարավորները և համացանցի հարյուր հազարավորները երազում էին Նիկոլին տալ միանձնյա իշխանություն,
3. Սփյուռքը հնարավոր բոլոր ձևերով ու միջոցներով սատարում էր այդ գործընթացին,
4. Մարդիկ պարալիզացրին երկիրը և ուղղակի ստիպեցին, որ Նիկոլն ընտրվի վարչապետ՝ կուրորեն ենթարկվելով նրա հրահանգներին,
5. Երևանի ընտրություններին հաստատեցին իրենց կամքն ուղիղ քվեարկությամբ՝ ընտրելով Նիկոլին և նրա ծաղրածուին,
6. Շրջափակեցին ԱԺ-ն և ստիպեցին, որ ինքնալուծարվի,
7. ԱԺ ընտրություններում 70 տոկոս ձայն տվեցին Նիկոլին։ Խորհրդարան անցած մյուս 2 ուժերը ընտրվեցին նաև այն պատճառով, որ ողջունել են հեղափոխությունը։ Ժողովուրդը ձևավորեց խորհրդարան՝ այդ պահին դե ֆակտո առանց ընդդիմության։


Հայաստանի ժողովուրդը, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մեծամասնությունը և հասարակական կարծիքը այս 2.5 տարվա ընթացքում բազմիցս ապացուցել են, որ Նիկոլն իրենց միակ ընտրությունն է՝ գիտակցված, հաստատված, ու վերահաստատված տարբեր ձևերով։ Այդ ընտրությունն ամեն օր վավերացրել են Հայաստանի և Սփյուռքի ֆեյսբուքյան օգտատերերը։ Հավատարմության և սիրո խոստովանություններ են արել համահայկական բոլոր խոշոր կազմակերպությունները (հակառակը չեմ հիշում)։


Նիկոլին հրապարակավ դեմ արտահայտվողների ցանկը շատ փոքր էր ու բոլորին հայտնի:
Հիմա, այսքանն արձանագրելով, դեռ կա հարց, թե ինչո՞ւ և ինչպե՞ս Նիկոլը եկավ իշխանության։ Բայց չէ որ դուք եք այն տվել Նիկոլին։ 2.5 տարում՝ անընդհատ։ Աննահանջ։
Որ Նիկոլը դավաճան վիժվածք է, արդեն փաստ է։ Բայց մեր իրական թշնամին «նիկոլիզմն» է, որի դժոխային մարմնավորումը հենց ինքը՝ Նիկոլն է: Հետևաբար, ժողովրդի ձայնն ու քվեն, որ տրվեց Նիկոլին, պիտի նրանից վերցնել նույն ձևով։ Ժողովուրդն է բերել, ժողովուրդն էլ պետք է տանի։ Այդպես և արդար է և տրամաբանական։ Այսօր մի շարք քաղաքական ուժեր պայքարում են դավաճանի դեմ՝ հանուն հայրենիքի և հանուն բոլորի։ Նրանց միացել են շատ անկուսակցական, ապաքաղաքական մարդիկ, որոնք չեն ցանկանում լռել: Դուք կարող եք նրանց միանալ և իրավունք ունեք չմիանալ։ Բայց դուք իրավունք չունեք ոչինչ չանել։ Նրանց չե՞ք ցանկանում։ Ինքնակազմակերպվեք։


Ովքեր բերել են Նիկոլին իշխանության՝ փողոց փակելով, խորհրդարան շրջապատելով, Նիկոլի թեկնածությունը պարտադրելով, պատգամավորների տան դիմաց սև ժապավեն կապելով, չքվեարկողներին՝ ահաբեկելով, ֆեյսբուքում արշավ սկսելով, արե՛ք նույնը։ Արեք այն, ինչ արել եք 2.5 տարի առաջ։ Դա կլինի հայրենիքի նկատմամբ ձեր սխալի հետևանքների փոխհատուցման կարգը, ձեր անձնական մեղքն ընդունելու և շտկելու ձևը։
Դուք դա չեք անում Քոչարյանի և Սերժի համար։ Իրենց ինչ ուզում էիք, արդեն արել, վերջացրել եք։ Այդ մարդկանց առաքելությունն ավարտված է, իսկ Արցախի կորստով զրոյացավ նրանց և շատերի կյանքի գործը։ Դուք դա անում եք, որ շտկեք ձեր սխալը և անում եք հայրենիքի դավաճանի դեմ։ Սկսեք զրոյական կետից, ինչպես մեկ անգամ սկսել եք: Մերժեք Նիկոլին, պնդելով՝ «ով ուզում է լինի, միայն սրանք չլինեն»: Րոպե առաջ փրկենք Հայրենիքը տգետ աթոռապաշտի կործանարար գոյությունից»։

Դիտվել է՝ 2797

Մեկնաբանություններ